Երեկ Գորիսի քաղաքապետի ընտրություններում նախնական տվյալներով քաղաքապետ է դարձել ՀՀԿ թեկնածու Վաչագան Ադունցը: Վերջինիս աջակցում էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիցկա): Քաղաքապետի պաշտոնի համար Ադունցի հետ պայքարում էր և անկուսակցական Հրայր Յոլյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքապետի թեկնածուներ Արա Բուդաղյանը և Տիգրան Կարապետյանը ինքնաբացարկ էին հայտնել: